Կայացել է աշխատաժողով՝ նվիրված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցությանը
13:04 - 24 մայիսի, 2019

Կայացել է աշխատաժողով՝ նվիրված ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային աջակցությանը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 24-ին կայացել է աշխատաժողով՝ նվիրված ԵՄ բյուջետային աջակցության գործընթացներում ներգրավված ՀՀ համապատասխան գերատեսչությունների և պետական կառավարման մարմինների մասնագետների համապատասխան կարողությունների բարելավմանն ու իրազեկվածության բարձրացմանը։

Ինչպես հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Մանե Ադամյանը:

Աշխատաժողովի ընթացքում ԵՄ փորձագետը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է ԵՄ բյուջետային աջակցության նոր ուղեցույցը, այնուհետև քննարկվել են ԵՄ աջակցության ծրագրերի նախագծմանը, ծրագրավորմանը, դիտանցմանը և ծրագրերի իրականացման արդյունքների ամփոփմանն ու գնահատմանն առնչվող հարցեր:

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ շահառու նախարարությունների, պետական այլ մարմինների և գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել