Կամ միասին ենք մաքրելու Եփրատի արևելքը ահաբեկիչներից, կամ դա կանի Թուրքիան․Չավուշօղլուն՝ ԱՄՆ-ին |ermenihaber.am|
07:30 - 12 օգոստոսի, 2019

Կամ միասին ենք մաքրելու Եփրատի արևելքը ահաբեկիչներից, կամ դա կանի Թուրքիան․Չավուշօղլուն՝ ԱՄՆ-ին |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայի քրդական ուժերին սպառնացել է նոր ռազմական գործողություններով։ Այդ մասին նա հայտարարել է Անթալիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված է եղել իսլամական զոհաբերության տոնին՝ Kurban Bayram-ին:

Թուրքիան Սիրիայի քուրդ զինյալներին համարում է ահաբեկիչներ։ Անկարան նրանց դեմ Սիրիայում արդեն մի քանի անգամ ռազմական գործողություններ արել է: Այս անգամ Թուրքիան քրդերի դեմ օպերացիա կարող է սկսել Եփրատ գետի արևելյան հատվածում։

«Եփրատի արևելքի վերաբերյալ կարող ենք միայն հետևալն ասել. կամ միասին ենք մաքրելու (նկատի ունի ԱՄՆ-ի հետ միասին-խմբ), կամ էլ Թուրքիան մտնելու է այդ տարածք և այն մաքրելու է ահաբեկիչներից։ Ինչպես Ջերաբլուսը մաքրեցինք «Իսլամական պետությունից» (ԻՊ), կամ Աֆրինը, այնպես էլ Եփրատի արևելքն ենք մաքրելու Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտանության ջոկատների» (YPG) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալներից»։

Չավուշօղլուն նշել է, որ ԱՄՆ-ն այլևս չի կարող խոչընդոտել իրականացվելիք ռազմական օպերացիային, ինչպես դա եղավ Սիրիայի Մանբիչ քաղաքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել