Կաբինետի բոլոր անդամները հանդես են գալիս մինչեւ հոկտեմբերի 31-ը ԵՄ-ից դուրս գալու օգտին. Ջոնսոն |armenpress.am|
10:34 - 25 հուլիսի, 2019

Կաբինետի բոլոր անդամները հանդես են գալիս մինչեւ հոկտեմբերի 31-ը ԵՄ-ից դուրս գալու օգտին. Ջոնսոն |armenpress.am|

armenpress.am։ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 25-ին հայտարարել Է, որ իր կաբինետի բոլոր անդամները հանդես են գալիս այն բանի օգտին, որպեսզի Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից հեռանա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ: Ինչպես հաղորդել Է The Independent թերթի կայքը, նրա կողմից կազմված նախարարների կաբինետի առաջին նիստում Ջոնսոնն ընդգծել Է, որ իր վարչապետության առաջիկա երեք ամիսները շրջադարձային պահ կդառնան բրիտանական պատմության մեջ:

«Ինչպես դուք բոլորդ գիտեք, մեր հանդեպ մասշտաբներով վիթխարի խնդիր Է կանգնած: Դա շրջադարձային պահ Է մեր երկրի պատմության մեջ,- ասել Է Ջոնսոնը՝ դիմելով իր նախարարներին:- Այժմ մենք, մենք բոլորս, տրամադրված ենք, որպեսզի երկիրը հեռանա Եվրամիությունից հոկտեմբերի 31-ին կամ այդ ժամկետից շուտ՝ առանց ամեն «եթե»-ների եւ առանց ամեն «բայց»-երի: Սակայն մենք չենք սպասի հոկտեմբերի 31-ին, որպեսզի սկսենք իրականացնել նոր ցնցող ծրագիր մեր երկրի համար, ուրեմն նշանակում Է մենք պետք Է իրականացնենք այն, ինչն իսկապես կարեւոր Է մարդկանց համար»:

Հուլիսի 25-ին ավելի ուշ նա ելույթ Է ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի առջեւ եւ նշել իր կառավարության կոնկրետ գերակայությունները: Սպասվում Է, որ նա նաեւ ստիպված կլինի պատասխանել ընդդիմության եւ կուսակիցների կողմից խիստ քննադատությանը, որոնցից շատերը դժգոհ են այն բանից, որ Ջոնսոնն իրեն շրջապատել Է համոզված եվրասկեպտիկներով եւ կառավարող Պահպանողական կուսակցության աջ թեւի անդամներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել