Ծափահարում եմ Փաշինյանին․ Նավալնի |panarmenian.net|
10:42 - 27 մայիսի, 2019

Ծափահարում եմ Փաշինյանին․ Նավալնի |panarmenian.net|

panarmenian.net։ Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին իր հերթական տեսանյութում, անդրադառնալով Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հետխորհրդային հանրապետություններում տիրող իրավիճակին և պայքարին կոռուպցիայի դեմ, իր համակրանքն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նավալնին նշել է, որ Փաշինյանը Հայաստանում սկսել է հեղափոխության երկրորդ փուլը և մտադիր է դատաիրավական բարեփոխումներ իրականացնել: «Նա (Փաշինյանը) ասել է, որ պայքարելու է կոռուպցիայի դեմ և ընթանում է այդ ուղղությամբ: Նա, օրինակ, հայտարարել է, որ կհանի պաշտոններից բոլոր դատավորներին, որոնց կայացրած վճիռները չեղարկվել են ՄԻԵԴ-ում: Ուղղակի ծափահարում եմ Փաշինյանին»,-ասել է Նավալնին:

Ըստ նրա, ՀՀ վարչապետը ճիշտ է վարվել և Ռուսաստանը պետք է հետևի նրա օրինակին: «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մեծ հույսեր է ներշնչում, ուղղակի հիանալի է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել