Խուճապ եղել է միայն առաջին օրը, այս պահին Ծաղկաձորում խուճապ չկա․ Ռոմանոս Պետրոսյան
13:54 - 10 մարտի, 2020

Խուճապ եղել է միայն առաջին օրը, այս պահին Ծաղկաձորում խուճապ չկա․ Ռոմանոս Պետրոսյան

Ծաղկաձորում շատ արևային, ջերմ եղանակ է, վերև ում ձյուն կա, զբոսաշրջիկները բավական շատ են: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա նշեց, որ չնայած կորոնավիրուսի հետ կապված խուճապին, մարզպետը երեկ է շրջել քաղաքում  և փաստել, որ հյուրանոցներում բավականին շատ ամրագրումներ են եղել կանանց տոների առթիվ :

«Խուճապային տրամադրություն ունեցանք միայն առաջին օրը, բայց այս պահին արդեն բնականոն վիճակ է քաղաքում։ Ծաղկաձորի քաղաքապետը մարտի 8-ին բարձրացել է Գոլդեն Փելես և  շնորհավորել կանանց և աղջիկների տոնը, ուստի որևէ արտառոց բան չկա Ծաղկաձորում»,- ասաց մարզպետը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել