Խնդրում ենք զերծ մնալ ներքաղաքական ավելորդ լարվածության նպաստող գործողություններից. Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել
11:21 - 21 փետրվարի, 2020

Խնդրում ենք զերծ մնալ ներքաղաքական ավելորդ լարվածության նպաստող գործողություններից. Արցախի ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է հանրապետության առաջիկա նախագահական և ազգային ժողովի ընտրությունների հետ կապված թեկնածուներին ներկայացվող օրենսդրական պահանջներից բխող ԱՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացվող վարչարարության ընթացքում բողոքների կամ կայացված վարչական ակտերի վերաբերյալ անհամաձայնության պայմաններում՝ Վարչական դատավարության օրենսգրքով ու Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով կարող են դիմել ԱՀ վարչական դատարան:

«Վերոհիշյալ դաշտում անհամաձայնության և օրենսդրությամբ սահմանված իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ քաղաքակիրթ և օրինաչափ ընթացակարգից դուրս ոչ իրավաչափ կամքի արտահայտումն զուգորդվում է բազմաբնույթ վարչական իրավախախտումների կատարմամբ, որի պարագայում կամա թե ակամա իրական սպառնալիք է արտահայտում հասարակության անվտանգության ոլորտում:

Ոստիկանությունը կոչված է անվերապահորեն կանխարգելել հասարակության անվտանգությանը սպառնացող բոլոր տեսակի ոտնձգությունները և օրինախախտների նկատմամբ լինելու է խստապահանջ:

Խնդրում ենք զերծ մնալ ներքաղաքական ավելորդ լարվածության նպաստող գործողություններից՝ առհասարակ Արցախի Հանրապետության օրենսդրությամ»,-ասված է Արցախի ոստիկանության տարածած հայտարարությունում։

Ավելի վաղ Artsakh1.am-ի տարածած տեսանյութում երևում է Արցախում քաղաքացիները մեքենայով շրջում են Ստեփանակերտի փողոցներում, վանկարկելով, որ պահանջում են նախագահ Բակո Սահակյանի և ԱԻ նախարար Լևոն Մնացականյանի հրաժարականը: Ոստիկանությունը բերման էր ենթարկել 8 հոգու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել