Լևոն Մնացականյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում օրենքի խախտմամբ չի եղել. Դավիթ Բաբայան |tert.am|
14:15 - 12 հունիսի, 2019

Լևոն Մնացականյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում օրենքի խախտմամբ չի եղել. Դավիթ Բաբայան |tert.am|

tert.am: «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքը թույլ է տալիս, որ Լևոն Մնացականյանը նշանակվի ԼՂՀ ոստիկանապետ: Այս մասին ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Բաբայանը հավաստիացրեց` նշանակումը օրենքի խախտմամբ չի եղել: «Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում կան հոդվածներ՝ 4,13, 14-ը, որոնք հավաստում են, որ որևէ խախտում չի եղել»,- ասաց Բաբայանը՝ վկայակոչելով օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը:

«Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև Զինված ուժերի, Ազգային անվտանգության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, Արդարադատության նախարարության պետական ծառայողները, դատախազները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները»,- ասված է օրենքի 10-րդ կետում:

Բաբայանն ասաց՝ այսինքն՝ 10-րդ կետը թույլ է տալիս նախագահին նշանակել այդ պաշտոնում նաև այլ ուժային կառույցների ներկայացուցիչների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել