Լուրջ բան չկա. ՊՆ խոսնակը՝ Ելփին գյուղի ուղղությամբ արձակված կրակոցների մասին |armtimes.com|
10:32 - 17 հուլիսի, 2019

Լուրջ բան չկա. ՊՆ խոսնակը՝ Ելփին գյուղի ուղղությամբ արձակված կրակոցների մասին |armtimes.com|

armtimes.com։ Հակառակորդը նախօրեին կրակոցներ է արձակել Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ մի քանի կրակոց է եղել: Ըստ նրա՝ այդ հատվածում կրակոցներ քիչ են լինում եւ դրա համար է, որ բնակչությունը սովոր չի եղել կրակոցների:

Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմը նման դեպքերում պատասխանում է:
Հարցին՝ վտանգավոր ոչինչ չկա՞, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, լուրջ բան չկա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել