hetq.am: Լոռու մարզի 4 համայնքում սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքներում հայտնաբերվել են չարաշահումներ: Շինարարական աշխատանքներ կատարած ընկերություններից երկուսը կապվում են Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Լոռու նախկին փոխմարզպետ Արսեն Դարբինյանի անունների հետ:

Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Լոռու մարզպետի դիմումի հիման վրա ուսումնասիրություն են սկսել և առերևույթ փաստական տվյալներ ձեռք բերել, որ ասֆալտապատման աշխատանքների ընթացքում անորակ նյութեր են օգտագործվել, ինչպես նաև կեղծվել են ասֆալտբետոնե ծածկից վերցված հանուկների լաբորատոր փորձարկումների արձանագրությունները:

«Արգիշտի-1» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասերը պատկանում են Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանին, մյուս 50 տոկոսը պատկանում է վերջինիս եղբորը` Սեյրան Դարբինյանին: Ի դեպ, ընկերությունն անվանակոչվել է ի պատիվ Դարբինյանի կրտսեր որդու` Արգիշտի Դարբինյանի: Այժմ էլ գործադիր տնօրենը Սեյրան Դարբինյանն է:

l-STkzyAKGfz.jpg (783 KB)

Ընկերությունը շուրջ 35 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել Ստեփանավանի քաղաքապետարանի հետ` ներհամայնքային փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար:

Ուշագրավն այն է, որ միայն 2019 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը շուրջ 441 միլիոն դրամ արժողությամբ երեք պայմանագիր է կնքել այս ընկերության հետ`  Հանրապետության ճանապարհների վերանորոգման և պահպանման աշխատանքների համար:

Մյուս ընկերությունը «Ճանապարհ» ՓԲԸ-ն է, պետռեգիստրը փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի վերաբերյալ ինֆորմացիա չի հաղորդում: Ընկերության հիմնադրվելուց` 1997 թվականից մինչ 2003 թվականը գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Սամվել Դարբինյանի հորեղբորորդին` Արմեն Դարբինյանը:

l-v1Frkrtdgx.jpg (332 KB)

Դարբինյանը 2003 թվականին նշանակվել է բնապահպանության փոխնախարար` հրաժարվելով ընկերության գործադիր տնօրենի պաշտոնից: 2003-ից մինչ այժմ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Սպիտակ քաղաքի բնակիչ Սամվել Արղամանյանը:

«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ․ այս ընկերության բաժնետերերի մասին ևս որևէ ինֆորմացիա չենք կարող պարզել, ընկերության գործադիր տնօրենը Ալավերդու բնակիչ Մուկուչ Տիտանյանն է: Մինչ այդ գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է Մուկուչ Տիտանյանի հայրը` Սամվել Տիտանյանը:

Հաջորդ ընկերությունը «Մ բուատ» ՍՊԸ-ն է, ընկերության 100 տոկոս բաժնեմասերը գրանցված են Երևանի բնակիչ Լիդա Գարսևանյանի անունով: Այս ընկերության հետ պամանագիր է կնքել Վանաձորի քաղաքապետարանը: Խախտումներով կատարված ասֆալտապման պատճառով Վանաձոր համայնքին հասցվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց` ընկերությունը պարտավոր է իր թերությունները շտկել:

Շարունակությունը՝ hetq.am-ում