Լիտվայի նախագահական ընտրություններում առաջատար երկու թեկնածուների ձայները գրեթե հավասար են |news.am|
05:51 - 13 մայիսի, 2019

Լիտվայի նախագահական ընտրություններում առաջատար երկու թեկնածուների ձայները գրեթե հավասար են |news.am|

news.am: Ֆինանսների նախկին նախարար Ինգրիդա Շիմոնիտեն ընդհուպ մոտեցել է տնտեսագետ Գիտիանաս Նաուսեդային Լիտվայի նախագահի ընտրություններում, վկայում են հանրապետության Գլխավոր ընտրական հանձնաժողովի տվյալները ընտրատեղամասերի 99,3 տոկոսի քվեաթերթիկների հաշվարկից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Հանձնաժողովի տվյալներով՝ 1972 ընտրատեղամասերից 1959-ի քվեաթերթիկների հաշվարկից հետո Շիմոնիտեն հավաքել է ձայների 30,71 տոկոսը, առաջատարը՝ Նաուսեդան՝ 30,97 տոկոսը։ Նրանք դուրս են գալիս երկրորդ փուլ, քանի որ առաջինում հաղթելու համար նախագահի թեկնածուն պետք է հավաքի ձայների 51 տոկոսից ոչ պակաս։

Երրորդ տեղում՝ 19,98 տոկոս ձայներով, Լիտվայի գործող վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսն է, որն արդեն հայտարարել է, որ մտադիր է հրաժարական տալ կառավարության ղեկավարի պաշտոնից, քանի որ չի կարողացել անցնել երկրորդ փուլ։
Հանրապետության օրենսդրությամբ երկրորդ փուլն անցկացվելու է առաջինից երկու շաբաթ հետո։ Այս դեպքում՝ մայիսի 26-ին։

Նշենք, որ երկրում ընտրելու իրավունք ուներ ընդհանուր առմամբ 2 մլն 472 հազար 405 քաղաքացի: Վերջին տվյալներով՝ մասնակցությունն ընտրություններին կազմել է 56 տոկոս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել