«Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունն ապակողմնորոշում է հանրությանը․ ՀԲՃ
13:49 - 12 ապրիլի, 2019

«Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունն ապակողմնորոշում է հանրությանը․ ՀԲՃ

Այսօր՝ ապրիլի 12-ին, «Լիդիան Ինթերնեյշնլը» ընկերությունը մամուլի միջոցով տարածել է հետեւյալ վերնագրով հաղորդագրությունը․ «Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը եւ ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք»։ Սակայն կարդալով datalex.am կայքում հրապարակված վարչական դատարանի վճիռը, պարզվում է Լիդիանը հերթական անգամ ապակողմնորոշում է հանրությանը, հաղորդում է «Հայկական բնապահպանական ճակատը»:

Հայտարարությունում ասվում է.
«ՀՀ վարչական դատարանի վճռում ոչ մի բառ չկա Ամուլսարի տարածք Լիդիանի ազատ մուտքն ապահովելու մասին։ Այնտեղ գրված է ընդամենը հետեւյալը․
«1. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Ոստիկանության (ի դեմս Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնի) բավարարել. Պարտավորեցնել Ոստիկանությանը վերացնելու հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 39.740911, 45.609243 եւ 39.734013, 45.608475 կոորդինատներով անշարժ գույքերի տարածք կատարված ներխուժումները:

2. Ոստիկանությունից հօգուտ <<Լիդիան Արմենիա>> ՓԲԸ-ի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
3. Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո եւ կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ մինչեւ այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

4. Սույն վճիռը կամովին չկատարվելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին»:
Ինչպես համոզվեցիք, դատանի վճռում ընդհանրապես ոչ մի հիշատակում չկա դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացելու եւ Լիդիանի ազատ մուտքն ապահովելու մասին՝ ինչպես, որ փորձել է ներկայացնել Լիդիանը։ Բացի այդ, նույնիսկ այս վճիռը դեռեւս ուժի մեջ չի մտել, այլ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց՝ այն էլ միայն այն դեպքում, եթե ՀՀ ոստիկանությունը չբողոքարկի այն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում»:

Հայկական բնապահպանական ճակատ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել