«Լիդիանն» ունի ֆինանսական խնդիրներ. Տիգրան Ավինյանը՝ Ամուլսարի հարցի մասին |shantnews.am|
14:38 - 27 փետրվարի, 2020

«Լիդիանն» ունի ֆինանսական խնդիրներ. Տիգրան Ավինյանը՝ Ամուլսարի հարցի մասին |shantnews.am|

shantnews.am: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «Հեռանկար»-ի տաղավարում, արձագանքելով տեսակետին, թե Ամուլսարի հարցում ինքը ժողովրդական պահանջներին կարծես ընդառաջ չի գնում, նշեց, որ ինքը բոլոր հարցերում օրինականության և օրենքի տառի պահպանման կողմնակիցն է:

Փոխվարչապետը շեշտեց՝ պետք է ընդունել, որ կան դեպքեր, երբ կա պարտավորություն, որ ստանձնել է պետությունը, ու իրենք կարող են ասել՝ լավ, ունենք պարտավորություններ, որ պատրաստ չենք սպասարկել, սակայն չի կարծում, որ ընդհանուր առմամբ այդ մոտեցումը պետության նկատմամբ կարող է վստահություն առաջացնել: Սա՝ ընդհանրապես:

Ինչ վերաբերում է Ամուլսարին, Ավինյանը ընդգծեց.

«Ամուլսարի ծրագրում ամեն ինչ չէ, որ այնքան միանշանակ է, արդեն իսկ կարող եմ արձանագրել՝ անկախ հանգամանքից, որ այնտեղ որոշակի տրամադրություններ կան, որ դեմ են Ամուլսարի հանքի բացմանը, ինքը՝ «Լիդիանը», ունի ֆինանսական խնդիրներ, դրանց լուծումը ևս խնդրահարույց է: Մենք ունեցել ենք քննարկումներ և՛ ընկերության, և՛ բողոքող անձանց, և՛ համայնքի ներկայացուցիչների հետ, բայց այստեղ արդեն խնդիրը խորքային է, ֆինանսական դաշտում է և ընկերության հետ է կապված»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել