Լիբանանահայության կարիքները հոգալու համար Մայր Աթոռը 50 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին
14:42 - 23 դեկտեմբերի, 2019

Լիբանանահայության կարիքները հոգալու համար Մայր Աթոռը 50 հազար ԱՄՆ դոլար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որպես զորակցություն հիսուն հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցել Լիբանանի հայոց թեմի առաջնորդարանին` Լիբանանի կյանքում դժվարին այս օրերին լիբանանահայության կարիքները հոգալու համար:

Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել