Լեհաստանի տարածքում կարող է ամերիկյան ռազմակայանների ցանց տեղակայվել |azatutyun.am|
13:58 - 17 հունիսի, 2019

Լեհաստանի տարածքում կարող է ամերիկյան ռազմակայանների ցանց տեղակայվել |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանի տարածքում ամերիկյան վեց ռազմակայան կտեղակայվի, այսօր «Լեհական ռադիոյի» եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: Նրա խոսքով Լեհաստանում տեղակայվելիք ՆԱՏՕ-ի ուժերը նախևառաջ պետք է չեզոքացնեն Ռուսաստանից եկող ռազմական սպառնալիքը:

«Ռազմակայանների տեղակայման վայրերը Վարշավան և Վաշինգտոնը կհստակեցնեն առանձին համաձայնագրով», - նշել է Լեհաստանի պաշտպանության նախարարը:
Նախորդ շաբաթ ԱՄՆ և Լեհաստանի նախագահները պայմանավորվածություն էին ձեռք բերել, ըստ որի Գերմանիայից Արևելյան Եվրոպա կվերատեղակայվեն շուրջ հազար ամերիկացի զինվորականներ ինչպես նաև հետախուզական անօդաչու թռչող սարքեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել