Լավրովը խոսել է Պոմպեոյի հետ, քննադատել Սոլեյմանիի սպանությունը |civilnet.am|
06:50 - 04 հունվարի, 2020

Լավրովը խոսել է Պոմպեոյի հետ, քննադատել Սոլեյմանիի սպանությունը |civilnet.am|

civilnet.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Բաղդադում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սոլեյմանիի սպանությունը ամերիկյան ավիահարված արդյունքում։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ ՄԱԿ-ի անդամ պետության պաշտոնատար անձանց վերացման ուղղությամբ ՄԱԿ-ի մեկ այլ անդամ պետության նպատակաուղղված գործողությունները, այն էլ երրորդ ինքնիշխան պետության տարածքում՝ առանց նրա իմացության, կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները և արժանի են դատապարտման:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել