ԼՂ բանակցությունների ձևաչափում ցանկացած փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար. ԵԱՀԿ գործող նախագահ |armenpress.am|
09:02 - 13 մարտի, 2019

ԼՂ բանակցությունների ձևաչափում ցանկացած փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար. ԵԱՀԿ գործող նախագահ |armenpress.am|

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափում ցանկացած փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»:

այս մասին մարտի 13-ին հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը, անդրադառնալով այն հարցին, թե ով պետք է բանակցություններում ներկայացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին:

«ՀՀ կառավարությունն է, որ պետք է որոշի ձևաչափը, բայց որևէ հնարավոր փոփոխություն բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: Կարծում եմ՝ մենք բավարար ժամանակ հատկացրել ենք այս խնդիրների քննարկմանը, ու վստահ եմ, որ ՀՀ կառավարությունը ճիշտ բանաձևը ունի բանակցությունների շարունակման վերաբերյալ գոյություն ունեցող ձևաչափում»,- ասաց Լայչակը:

 

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել