ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել համայնքի ավագանու լիազորությունները |armenpress.am|
11:19 - 12 փետրվարի, 2020

ԼՀԿ-ն առաջարկում է ընդլայնել համայնքի ավագանու լիազորությունները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծով առաջարկվում է ընդլայնել համայնքի ավագանու լիազորությունները:

Օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։

Նախագիծը դրական եզրակացություն է ստացել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել