ԼՀԿ–ն առաջարկում է, որ օրենքում նշվի ձերբակալված կամ կալանավորված անձանց պատգամավորների տեսակցելու իրավունքի մասին
 |tert.am|
16:34 - 05 մարտի, 2020

ԼՀԿ–ն առաջարկում է, որ օրենքում նշվի ձերբակալված կամ կալանավորված անձանց պատգամավորների տեսակցելու իրավունքի մասին |tert.am|

tert.am: Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացնում է«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:

«Պահման վայրեր այցելության իրավունք ունեն մի շարք սուբյեկտներ, այդ թվում ԱԺ պատգամավորը և նախագահը, սակայն իրավակիրառ պրակտիկայում խնդիրների առաջ ենք կանգնում, որ հիմնարկների ղեկավարությունը թույլ է տալիս մտնել հիմնարկ, սակայն չի թույլատրում շփվել`պատճառաբանելով որ հոդվածում միայն մուտքի ու ելքի մասին է»,-ասաց նա:

Այսպիսով` առաջարկվում է, որ օրենքում նշվի տեսակցելու իրավունքի մասին և բացառությունը վերաբերում է նրան, որ այդ անձինք չպետք է տվյալ գործով շահագրգռվածություն ունենան, վկա լինեն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը նշեց, որ հանձնաժողովում դեմ է քվեարկել նախագիծն ԱԺ օրակարգում ներառելու համար։
«Նախկին իշխանության ժամանակ հնարավոր է, որ օրենքը կիրառեին իրենց ձեռնտու ձևով և թույլ չտան ընդդիմադիրներին տեսակցել անձին»,- ասաց նա և հարցրեց, թե արդյոք կա դեպք, որ ընդդիմադիր ուժերից որևէ պատգամավոր փորձել է տեսակցել անձի և չեն թույլատրել:

Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ իր գործընկերներն այդպիսի խնդրի առնչվել են նաև այս իշխանության ժամանակ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել