ԼՀԿ–ն առաջարկում է կենսաթոշակառուի ՀՀ-ում գտնվելու փաստը բանկի կողմից հաստատվի նաև առանց նրա բանկ ներկայանալու. Մանե Թանդիլյան |tert.am|
14:29 - 03 մարտի, 2020

ԼՀԿ–ն առաջարկում է կենսաթոշակառուի ՀՀ-ում գտնվելու փաստը բանկի կողմից հաստատվի նաև առանց նրա բանկ ներկայանալու. Մանե Թանդիլյան |tert.am|

tert.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է օրենքի 35-րդ հոդվածը լրացնել։

«Ըստ գործող օրենքի՝ անկանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու համար կենսաթոշակառուները պետք է վերջին 12 ամսվա ընթացքում ներկայանան բանկ, սակայն կենսաթոշակառուների մոտ բանկ ներկայանալու հետ կապված բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Եվ այդ հարցով շատերին են դիմել»,– ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ իրենք լուծում են առաջարկում, որը նախատեսում է հեռահար եղանակով բանկի կողմից ինքնության հաստատման գործընթաց:

Եվ առաջարկում ենք սահմանել, որ անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով: Կառավարության առաջարկով երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում արվել է ձևակերպման փոփոխություն, չի կատարվել բովանդակային փոփոխություն»,- ասաց նա:

Մանե Թանդիլյանը նաև նշեց, որ գործող 17 բանկերից 4-ը նման ծառայություն արդեն իսկ մատուցում է, 2-ը դրանց մատուցումը կարգավորելու ընթացքի մեջ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել