ԼՀԿ–ն ահազանգեր է ստացել, որ մի քանի մարզում մարզպետները գյուղապետերին պարտադրում են ամեն ինչ անել, որպեսզի «Այո»-ն հաղթի. ՔՊ–ից պահանջում են փաստեր ներկայացնել |tert.am|
14:52 - 29 փետրվարի, 2020

ԼՀԿ–ն ահազանգեր է ստացել, որ մի քանի մարզում մարզպետները գյուղապետերին պարտադրում են ամեն ինչ անել, որպեսզի «Այո»-ն հաղթի. ՔՊ–ից պահանջում են փաստեր ներկայացնել |tert.am|

tert.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տարբեր պատգամավորներ ահազանգեր են ստացել, որ մի քանի մարզում մարզպետները հանդիպումներ են իրականացնում համայնքապետների հետ, որպեսզի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Այո»-ն հաղթի: Այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

«Մեզ դիմողները չեն ցանկանում բացահայտել իրենց աղբյուրը, քանի որ մտավախություններ ունեն, որ բացահայտելու դեպքում իրենց վրա կարող են ճնշումներ լինել: Նրանք նշում են, որ «Այո»-ի շտաբը բոլոր ուղղություններով աշխատում է, որ «Այո»-ն հաղթի»,-ասաց Եղիազարյանը:

«Լուսավոր Հայաստան»-ից Գևորգ Գորգիսյանը ևս նման ահազանգեր է ստացել։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասել է, որ ըստ այդ ահազանգերի՝ իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործում, մասնավորապես՝ մարզպետները պարտադրում են գյուղապետերին ամեն ինչ անել, որպեսզի «Այո»-ն հաղթի:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը հերքեց «Լուսավոր Հայաստան»-ի ստացած լուրերը՝ նշելով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և «Այո» նախընտրական շտաբից շատ ոչ ոք շահագրգռված չէ անցկացնել թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ:

««Լուսավոր Հայաստան»-ի մեր գործընկերներին մենք կխնդրենք կա՛մ ներկայացնել կոնկրետ փաստեր, կա՛մ ստիպված կլինենք նրանց հայտարարությունները որակել որպես հերյուրանք»,-նշեց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել