Իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հրամանը «փրկեց ամերիկացիների կյանքը». Պոմպեո |news.am|
16:24 - 03 հունվարի, 2020

Իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հրամանը «փրկեց ամերիկացիների կյանքը». Պոմպեո |news.am|

news.am:  Իրանցի լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հրամանը «փրկեց ամերիկացիների կյանքը», հավաստիացնում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։

Մինչ այդ նա Թվիթերում գրել էր, որ Վաշինգտոնը կողմնակից է «լիցքաթափման» եւ Սոլեյմանիին վերացնելու որոշումը ընդունվել է ի պատասխան «ամերիկացիների կյանքի անխուսափելի սպառնալիքներին»։


CNN-ի հարցազրույցում նա նշել է, որ չի կարող «շատ բան ասել սպառնալիքների բնույթի մասին»։ «Բայց ամերիկացի ժողովուրդը պետք է իմանա, որ նախագահի որոշումը՝ վերացնել Սոլեյմանիին մարտադաշտից, փրկել է ամերիկացիների կյանքը»։

Նրա խոսքով՝ Սոլեյմանին նախատեսել էր գործողություններ սկսել տարածաշրջանում, «որոնք ռիսկի կենթարկեին հարյուրավոր կյանքեր»։ Նա նշել է, որ որոշումների ընդունման գործընթացը հիմնված է ամերիկյան հետախուզության գնահատականի վրա։

Պոմպեոն նշել է, որ սպառնալիքներն ուղղված էին մերձավորարեւելյան տարածաշրջանի դեմ, ոչ թե ԱՄՆ տարածքի։ «Միացյալ Նահանգները այսուհետ եւս կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները մեր մարդկանց եւ մեր գործընկերների շահերը պաշտպանելու համար, որտեղ էլ որ նրանք գտնվելիս լինեն ողջ աշխարհում»։

Պոմպեոն ավելացրել է, որ Սոլեյմանիին հասցված հարվածը «օրինական» էր։ «ԱՄՆ-ը արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի ամրացնի ամերիկյան ակտիվները տարածաշրջանում»։ Պոմպեոն նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը դիտարկել է Իրանի կողմից կիբեռհարձակման ռիսկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել