Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը. Իրանի արտգործնախարար |azatutyun.am|
14:25 - 01 հուլիսի, 2019

Իրանում հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը. Իրանի արտգործնախարար |azatutyun.am|

azatutyun.am։ «Իրանի տրամադրության տակ գտնվող հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը», - այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հաղորդել է իրանական ISNA գործակալությունը:

«Իմ ունեցած տեղեկություններով, ինչպես և նախատեսվում էր, հարստացված ուրանի իրանական պաշարները գերազանցել են 300 կիլոգրամը: Նման քայլը չի հակասում միջուկային համաձայնագրի դրույթներին», - նշել է Զարիֆը:

2015-ին միջազգային առաջատար դերակատարների և Իրանի միջև կնքված համաձայնագրով, սակայն, Իրանը իրավունք էր ստանում 300 կիլոգրամից ոչ ավել հարստացված ուրան պահել երկրի տարածքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել