Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1073-ով
14:56 - 29 ապրիլի, 2020

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1073-ով

Իրանում կորոնավիրուսի ապրիլի 29-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 073-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 93 հազար 657: Նշված ժամանակահատվածում մահացածների թիվն ավելացել է 80-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 957 մարդ: Այս մասին հայտնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը։ Ծանր վիճակում է 2 հազար 965 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1 352-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 73 հազար 791:
Մինչ այժմ թեստավորվել է 453 հազար 386 անձ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել