Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկումներ են անցկացրել |aysor.am|
10:30 - 24 հոկտեմբերի, 2019

Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները քննարկումներ են անցկացրել |aysor.am|

aysor.am: Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆը և Մևլութ Չավուշօղլուն, քննարկել են Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը՝ Մոսկվայի և Անկարայի պայմանավորվածություններից հետո:

«Այս հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը, Աստանայի գործընթացը և Սիրիայի սահմանադրական կոմիտեի լիագումար նիստը, ինչպես նաև հետաքրքրության այլ թեմաներ», - ասված է Իրանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Նախարարների հանդիպումը կայացել է Բաքվում` Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի բանակցություններից երկու օր անց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել