Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ միջուկային զենք ունենալ |1in.am|
07:10 - 07 հունվարի, 2020

Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ երկիրը մտադիր չէ միջուկային զենք ունենալ |1in.am|

1in.am: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք ունենալ։ Այս մասին հաղորդում է PBS հեռուստաալիքը։

Նրա խոսքերով՝ Իրանը «հստակ սրբազան պատգամ» ունի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեից, որն արգելում է միջուկային զենք ունենալ։

Թահթ-Ռավանչին նաև նշել է, որ երկրի պաշտպանական դոկտրինում նման զենքը տեղ չունի։

«Մենք միջուկային զենք ունենալու ցանկություն չունենք»,- ընդգծել է Թահթ-Ռավանչին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել