Իրանը բոլոր պատժամիջոցների չեղարկում է պահանջել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |armenpress.am|
17:00 - 12 մարտի, 2020

Իրանը բոլոր պատժամիջոցների չեղարկում է պահանջել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին տեղեկացրել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած բոլոր պատժամիջոցները հանելու անհրաժեշտության մասին՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

«Իրանի ԱԳ նախարար (Մոհամադ Ջավադ) Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին գրած նամակում, որի կրկնօրինակներն ուղարկվել են միջազգային կազմակերպությունների ղեկավարներին եւ բոլոր երկրների արտաքին գործերի նախարարներին, նշել Է Իրանի դեմ ԱՄՆ-ի բոլոր միակողմանի եւ անօրինական պատժամիջոցները հանելու անհրաժեշտությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»,- գրել Է Մուսավին Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել