Իրականացվող զորավարժությունները աննախադեպ են, բայց դա ոչ մի կերպ կապված չէ արտաքին փոփոխության հետ. վարչապետ |tert.am|
07:29 - 03 հոկտեմբերի, 2019

Իրականացվող զորավարժությունները աննախադեպ են, բայց դա ոչ մի կերպ կապված չէ արտաքին փոփոխության հետ. վարչապետ |tert.am|

tert.am։ Կառավարությունը որոշեց՝ հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս վարժանքները ընթացիկ զորավարժությունների հետ կապ ունեն, դրանց տրամաբանական շարունակությո՞ւնն է, թե ոչ։ Նախարարը պատասխանեց, որ դրանք տարբեր են։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, որ վարժանքները պլանային իրադարձություններ են: «Ասել ենք, որ այն զորավարժությունները, որ իրականացվում են և բազմաթիվ այլ ծրագրեր աննախադեպ են, բայց դա ոչ մի կերպ կապված չէ արտաքին փոփոխության հետ, այլ աշխատանքի ծավալների հետ է կապված»,-ասաց նա և նշեց, որ իրավիճակը չի փոխվել:

Դավիթ Տոնոյանը պարզաբանեց, որ նախկինում նախարարի որոշումներով էր իրականացվում վարժանքները, սակայն Սահմանադրության և օրենսդրական փոփոխություններով պայմանավորված, այս տարի բոլոր վարժանքներն իրականացվում են Կառավարության որոշմամբ: «Բայց դա ունի լավ կողմը ևս, որ հրապարակային է գործընթացը և թափանցիկ»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել