Իրականացվել են բուժաշխատողների համար նախատեսված՝ կորոնավիրոըսի կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ
21:25 - 05 ապրիլի, 2020

Իրականացվել են բուժաշխատողների համար նախատեսված՝ կորոնավիրոըսի կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ

ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտը տեղեկացնում է, որ ինստիտուտի կողմից 2020 թվականի մարտի 25-ից ապրիլի 3-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել են բուժաշխատողների համար նախատեսված նոր կորոնավիրոըսի (COVID-19) կանխարգելմանը և բուժմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ՝ տեսական, գործնական, ինչպես նաև առցանց տարբերակներով։

Դասընթացին ներկա են գտնվել 331 բուժաշխատակից, որից 131 բժիշկ և 200 միջին և կրտսեր բուժանձնակազմ։ Առցանց եղանակով մասնակցել է 149 բուժաշխատակից` 120 բժիշկ և 29 միջին բուժանձնակազմ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ և Արցախի Հանրապետության բուժաշխատողներ, որոնք ներառված չեն վերոնշված թվերի մեջ։

Սույն թվականի ամսի 6-ից նախատեսված են դասընթացներ բուժաշխատողների համար, այդ թվում, առցանց:

Բացի վերոնշյալից՝ կազմակերպվել է առցանց ուսուցում «վեբինար» մի շարք մասնագետների համար: Նկարահանվել են դասընթացների վիդեո տարբերակները, որոնք տեղադրված են Youtube-ում, ԱԱԻ կայքում և ֆեյսբուքյան էջում: Դասընթացների վիդեո տարբերակները կրում են շարունակական բնույթ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել