«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» ԱՀ նախագահի ընտրության 2-րդ փուլում ներգրավել է 65 դիտորդ
20:58 - 13 ապրիլի, 2020

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» ԱՀ նախագահի ընտրության 2-րդ փուլում ներգրավել է 65 դիտորդ

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» տեղեկացնում է, որ շարունակում է իրականացնել դիտորդական առաքելություն Արցախի Հանրապետության նախագահի ընտրության 2-րդ փուլում, որը կկայանա վաղը՝ ապրիլի 14-ին։

«Այս անգամ մեր դիտորդական առաքելության մեջ ներգրավված են շուրջ 65 դիտորդներ, որոնք իրականացնելու են ինչպես տեղամասերի դիտարկում, այդ թվում՝ օնլայն հեռարձակման միջոցով, այնպես էլ դիտարկում շրջիկ խմբերի միջոցով։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ հաշվի առնելով COVID-19 նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը՝ մենք հնարավորինս սահմանափակել ենք ՀՀ-ից ժամանած փոքրաթիվ դիտորդների մշտական ներկայությունը տեղամասերում և կիրառելու ենք ընտրությունների դիտարկման այլընտրանքային մեթոդաբանություն։

Առաքելությունում ներգրավված է նաև դիտորդներին աջակցող թիմ՝ բաղկացած իրավաբաններից, տվյալներ մուտքագրողներից, համակարգողներից և այլ մասնագետներից։

Դիտորդական առաքելությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցությամբ»,- ասված է գրառման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել