Իսրայելը Թրամփի պատվին բնակավայր է անվանել Գոլանի բարձունքներում |tert.am|
06:02 - 17 հունիսի, 2019

Իսրայելը Թրամփի պատվին բնակավայր է անվանել Գոլանի բարձունքներում |tert.am|

tert.am: Իսրայելի կառավարությունը Գոլանի բարձունքներում հատուկ արարողությամբ իրականացրել է «Թրամփի բարձունքներ» անվանմամբ նշանի բացումն այն վայրում, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին շուտով բնակավայր կտեղակայվի:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, բացման խորհրդանշական արարողությանը ներկա են եղել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի դեսպան Դևիդ Ֆրիդմանը:

«Մենք հպարտ ենք նրանով, որ հնարավորություն ունենք բնակավայր հիմնելու և արժանի տուրք մատուցելու մեր մեծագույն բարեկամին», - ասել է Նեթանյահուն:

Գոլանի բարձունքները վիճահարույց տարածք է Մերձավոր Արևելքում, որի մի մասը վերահսկվում է Իսրայելի, մյուս մասը՝ Սիրիայի կողմից: Ավելի վաղ կայացրած որոշմամբ՝ Թրափմը Գոլանի բարձունքները ճանաչել էր իսրայելական տարածք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել