Իշխանությունը ֆեյք էջեր պահելու վրա գումարներ չի ծախսում.Արթուր Վանեցյան |news.am|
10:33 - 10 ապրիլի, 2019

Իշխանությունը ֆեյք էջեր պահելու վրա գումարներ չի ծախսում.Արթուր Վանեցյան |news.am|

news.am: «Դուխով Հայաստան բաց հասարակություն» «ֆեյք» օգտատիրոջ դեմ քրեական օրենսգրքի 226 հոդվածի հատկանիշներով է քրեական գործ հարուցվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Քրեական օրենսգրքի 226 հոդվածի հատկանիշներով է քրեական գործ հարուցված «ֆեյք» օգտատիրոջ դեմ, եթե բացեք ու ուսումնասիրեք, ամեն ինչ մեջը գրված է։ Մնացած մանրամասները չեմ կարող հայտնել, որովհետեւ նախաքննության գաղտնիք է»,–ասաց նա։

Հարցին՝ այլ «ֆեյք» օգտատերեր հայտնվել են ԱԱԾ–ի թիրախո՞ւմ, Վանեցյանը ասաց.  «ԱԱԾ–ն նախօրոք չի ասում իր անելիքները, եթե կլինեն, դուք կիմանաք, իսկ այլ կարգավիճակ ունեցող անձինք չկան։ Անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը խախտել որեւէ մեկը իրավունք չունի, այլ բան է, որ մարդը հանդես գալով այլ անձի տվյալներով, փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկություն, որի մեջ կա հանցակազմ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել