news.am: Հայաստանում իշխանափոխության խնդիր ՀՅԴ օրակարգում չկա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելու եւ իշխանափոխության հասնելու մասին տեղեկություններին։

««Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ այդ թեմայով քննարկում չենք ունեցել»,–ասաց նա։