Ինտերնետի ազատության սև օրը և հղման հարկը․ Եվրախորհրդարանը խստացրեց հեղինակային իրավունքի մասին օրենքը
12:17 - 27 մարտի, 2019

Ինտերնետի ազատության սև օրը և հղման հարկը․ Եվրախորհրդարանը խստացրեց հեղինակային իրավունքի մասին օրենքը

Հակառակ բազմաթիվ բողոքների՝ ԵՄ-ն ընդունեց հեղինակային իրավունքների մասին հակասական օրինագիծը: Քվեարկության օրն անվանվեց «ինտերնետի ազատության սև օր»։

Երեկ եվրախորհրդարանը քվեարկեց հեղինակային իրավունքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու օգտին։ Օրինագծի շուրջ քննարկումները սկսել էին դեռևս 2015թ-ից։ Փոփոխությունների փաթեթը ներառում է 11-րդ ու 13-րդ շատ հակասական կետերը՝ հայտնի որպես «հղման հարկ» ու «ներբեռնման ֆիլտր»։ Այս երկու հոդվածը մեծ քննարկումների ալիք բարձրացրեց ինտերներ օգտատերերի ու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների շրջանում։

Մասնավորապես, 13-րդ հոդվածը համարվում է առավել հակասական՝ կայքերի համար սահմանելով պատասխանատվություն առանց արտոնության տեղեկություններ տեղադրելու համար։ Ըստ քննադատների, սա կարող է կիրառելի լինել միայն բովանդակային ֆիլտրերի առկայության դեպքում։ Եվրոպարլամենտի 658 անդամներից 348-ը կողմ է քվեարկել օրինագծին, 274-ը՝ դեմ։

Օրինագծի հիմնական հարվածը կկրեն այնպիսի սոցիալական կայքեր, ինչպիսին է, օրինակ, Ֆեյսբուքը։ Օրինագծի հետ կապված քննարկումներում հաճախ հնչում է մտավախություն, որ այն կարող է արմատապես փոխել ինտերնետի դեմքն ու բովանդակությունը։

Նոր օրենքն ուժի մեջ է թողնում 11-րդ կետը՝ «հղման հարկ»-ը։ Ըստ այս կետի ինտերնետային որոնման համակարգերն ու տեղեկատվական ծառայություններ մատուցող կայքերը պետք է վճարեն տեղադրված հղումների համար։ Ահա այդ է պատճառը, որ քվեարկությունը ստացավ «ինտերներ ազատության սև օր» անունը։

Չնայած նրան, որ հիմանական թեժ քննադատությունն ուղղված է 11-րդ կետի դեմ, 13-րդ կետն է, որ մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Բացի օգտատերերի համար ներբեռնման հնարավորությունների սահմանափակումներից, այն կազմակերպությունները, որոնք պետք է իրենց գործուենությունը համապատասխանեցնեն օրենքին, բողոքում են, որ գործնականում այն հնարավոր չէ իրականացնել։ Միաժամանակ, արվեստի ոլորտի ներկայացուցիչներն ու տեքստերի հեղինակներն իրենց աջակցությունն են արտահայտել օրենքին, որով ուժեղանում է իրենց հեղինակային իավունքների պաշտպանությունը։

Ու թեև քվեարկության արդյունքները հիասթափեցուցիչ են, սպասվելիք Եվրախորհրդարանի ընտրություները հնարավորություն են ընձեռում թեկնածուներին իրենց նախընտարական ծրագիրը կառուցել գրաքննության մերժման շուրջ։ 

«Google»-ի ներկայացուցիչը «The Guardian»-ին տրված հարցազրուցում ասում է․ «Հեղինակային իրավունքների մասին ԵՄ օրենքը հավանության է արժանացել, սակայն դեռևս առկա է իրավական անորոշություն, և օրենքը կարող է վնասել Եվրոպայի թվային տեխնոլոգիաների տնտեսությանը։ Յուրաքանչյուր դետալ կարևոր է, ու մենք մտադիր ենք շարունակել մեր աշխատանքները քաղաքականության մշակողների, հրատարակիչների, հեղինակների ու հեղինակային իրավունքների կրողների հետ, քանի որ ԵՄ անդամ պետությունները մտադիր են կյանքի կոչել այս նոր օրենքը»։

«Բաց գիտելիքների հիմնադրամ»-ը այն կազմկերպություններից է, որը բարձրաձայնեց իր անհամաձայնությունը։ Կազմակերպության գործադիր տնօրեն Կատրին Շտիլերը նշում է․ «Այս քվեարկությունը կարող է հարվածել Եվրոպայի ցանկացած օգտատիրոջ։ Եվրոխորհրդարանի անդամները մերժեցին ԵՄ միլիոնավար քաղաքացիների խնդրանքը՝ պահպանել ինտերնետը ու դրա փոխարեն նախընտրեցին խստացնել խոսքի ու արտահայտման ազատությունը առցանց հարթակում։ Այսպիսով առաջ է գալիս ավելի փակ հասարակություն ստեղծելու վտանգ, մի ժամանակ, երբ մենք պետք է օգտագործենք բոլոր թվային հնարավորությունները՝ կառուցելու ավելի բաց աշխարհ, որտեղ գիտելիքը ուժ է շատերի, այլ ոչ սահմանափակ թվով մարդկանց համար»։

«Linklaters» միջազգային իրավական ընկերություն ավագ իրավաբան Քեթի Բերրին նշում է․ «Թեև 13-րդ հոդվածը կարող է հետապնդել ազնիվ նպատակներ, իր ներկա ձևով այն մի փոքր ավել է, քան ուղղակի գաղափարների ժողովածու, այնտեղ գրեթե չկա հստակություն, թե որ ծառայություն մատուցողներն են դառնում շահառուներ ու ինչ քայլեր պետք է ձեռնարկեն՝ համապատասխանելու նոր նորմերին»։

Ընդհանրացնելով թեման՝ Բերրին ասել է, որ մի շարք քայլեր են անհրաժեշտ, մինչև 13-րդ հոդվածը օրենքի ուժ ստանա։ «Այն պետք է հաստատվի Եվրոպական խորհրդի կողմից, քվեարկությունը տեղի է ունենալու ապրիլի 8-ին կամ 15-ին։ Եթե ընդունենք, որ այն կանցնի նաև այս փուլը, Եվրոպական խորհուրդն ու խորհրդարանը պետք է ստորագրեն օրինագիծը նախքան ԵՄ Պաշտոնական ամսագրում տպագրվելը, որից հետո 20 օր անց այն մտնում է ուժի մեջ։ Ու անգամ դրանից հետո ԵՄ անդամ պետությունները կունենան 2 տարի՝ իրենց տեղական օրենսդրությունները համապատասխանեցնելու օրինագծին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել