Ինչպես են բաշխվել Արցախի Ազգային ժողովի մանդատները
16:45 - 22 ապրիլի, 2020

Ինչպես են բաշխվել Արցախի Ազգային ժողովի մանդատները

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է մարտի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի մանդատների բաշխվածությունը:

Ըստ այդմ Արցախի ԱԺ պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.

1. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` 16 մանդատ,

2. «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` 9 մանդատ,

3. Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` 3 մանդատ,

4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` 3 մանդատ,

5. Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` 2 մանդատ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել