Ինչո՞ւ կառավարությունը չի հրապարակում հանքերի իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը |lragir.am|
08:51 - 04 փետրվարի, 2020

Ինչո՞ւ կառավարությունը չի հրապարակում հանքերի իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը |lragir.am|

lragir.am: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ կառավարությունը չի հրապարակում հանքերի իրական սեփականատերերի մասին տեղեկատվությունը:

«Մենք ընդունել ենք տարբեր օրենքներ, որոնցից է Ընդերքի իրական սեփականատերերի մասին օրենքը, բայց օրենքն ընդունելը մի բան է, վերջում պարզվում է, որ համապատասխան տեխնիկական հնարավորություններ չկան դա անելու: Հիմա հունվարի 30-ին մենք պետք է արդեն ունենայինք հանքերի իրական սեփականատերերի տվյալները: Սկզբնական ժամկետը նոյեմբերի 30-ն էր, հետո հետաձգվեց հունվարի 30-ը: Չկա այդ ցանկը դեռ, և բնականաբար մենք պետք է այդ հարցերը տանք: Եթե մենք դա չենք կարողանալու անել, ավելի լավ է ի սկզբանե ասենք՝ մենք տեխնիկապես այս ժամկետի մեջ չենք տեղավորվում»,- ասաց Թունյանը:

«Իրականում ես տեղեկատվություն չունեմ, չեմ կարող հիմա ներկայացնել: Եթե հայտնի լիներ, որ այդ հարցը մենք այստեղ քննարկելու ենք, ենթադրում եմ, որ մենք ավելի պատրաստ կլինեինք պատասխանել»,- պատասխանեց նախարար Ատոմ Ջանջուղազյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել