Ինչո՞ւ է փակվում ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղը. մի խումբ ուսուցիչներ դիմել են նախարարին |armtimes.com|
22:33 - 02 ապրիլի, 2019

Ինչո՞ւ է փակվում ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղը. մի խումբ ուսուցիչներ դիմել են նախարարին |armtimes.com|

armtimes.com: Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) Կոտայքի մասնաճյուղի փակման հետ կապված մարզի մի խումբ ուսուցիչներ մտահոգություն են հայտնել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Ինչպես ասում են՝ կրթությունը երկրի մշակութային, սոցիալական, տնտեսական զարգացման կարևոր նախապայմաններից է, և  այն չի սիրում կտրուկ փոփոխություններ, քանի որ գործ ունենք նոր սերնդի հետ։

Հարգելի՛ նախարար, ամենևին չկասկածելով Ձեր՝ փոփոխություններ կատարելու ազնվությանը՝ ուզում ենք բարձրաձայնել մի կարևոր հարց։ Ինչո՞ւ է փակվում ԿԱԻ Կոտայքի մասնաճյուղը։ Այն երկար տարիներ կանգնած է  եղել ուսուցչի կողքին։ Մասնաճյուղի մասնագետները արհեստավարժ, իրենց գործը  լավ իմացող, սրտացավ, պատասխանատու մարդիկ են, որոնք մեզ օգնում են ոչ միայն վերապատրաստումների  ժամանակ, այլև ամբողջ տարվա ընթացքում /երբեմն նույնիսկ  ոչ աշխատանքային ժամերին և օրերին/։ 

Սա  այն կրթական կառույցն է, որտեղ  օգնում և  աջակցում են  ուսուցչին, ոչ թե ստուգում։ Օգնում են՝ սկսած դասերի պլաններ մշակելուց մինչև տարակարգի ներկայացում։

Մենք խիստ կարևորում ենք մասնաճյուղի դերը խորհրդատվության, վերապատրաստումների, դասալսումների, մեթոդական և մասնագիտական օգնության հարցերում։ Խնդրում ենք՝ ուսուցչին չզրկել իրեն աջակցող ձեռքից։
Հարգանքներով ՝  Կոտայքի մարզի մի  խումբ ուսուցիչներ

Սարգսյան Մարիամ
Սահակյան Վահան
Գրիգորյան Անահիտ
Մարգարյան Անահիտ
Հարությունյան Աննա
Սիմոնյան Գայանե
Խաչատրյան Մարինե
Պետրոսյան Մարիետա և մի խումբ մտահոգ ուսուցիչներ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել