Ինչո՞ւ է Հանրայինի վերահեռարձակումը ԱՄՆ-ում վստահվել Միքայել Մինասյանի ընկերությանը. Արա Շիրինյանի պարզաբանումը |news.am|
11:17 - 31 հոկտեմբերի, 2019

Ինչո՞ւ է Հանրայինի վերահեռարձակումը ԱՄՆ-ում վստահվել Միքայել Մինասյանի ընկերությանը. Արա Շիրինյանի պարզաբանումը |news.am|

news.am: Հանրային հեռուստաընկերությունն այս պահին առողջ հիմնարկ է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ, ռեժիսոր Արա Շիրինյանը։

Հարցին, թե ինչու ԱՄՆ-ում Հանրայինի հեռարձակման իրավունքը նորից վստահվեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերությանը, Արա Շիրինյանը պատասխանեց. «Միքայել Մինասյանի փոխկապակցվածությունն այն ընկերության հետ, որի միջոցով մենք արբանյակային հեռարձակում ենք իրականացնում, ինձ հայտնի չէ: Ես չգիտեմ նման փաստ: «ՊանԱրմ Ինք» ամերիկյան ֆիրման, այո, կատարում է ծառայություն՝ հեռարձակելով Առաջին ալիքը:

Ինչ վերաբերում է էժան գնով հեռարձակմանը, նա ընդգծեց. «Էստեղ նույնիսկ մենք կարող է գումար ծախսեինք, որպեսզի Հանրայինի առաջին ալիքը հնարավորություն ունենար դիտելու ԱՄՆ-ի հայ համայնքը»:

Դիտարկմանը, որ ԱՄՆ-ում գործող ARTN հեռուստաընկերության տնօրեն Ռոբերտ Օղլաղչյանն ասել էր, որ ինքը պատրաստ է եղել ավելին վճարելու, Շիրինյանն ասաց. «Դա թեթեւ մանիպուլյացիա էր թվերի մեջ: Ինչպես տեսնում եք՝ ավելի լավ առաջարկ չունենք: Հանրությունը գուցե կցանկանա իմանալ, թե ինչու է Հանրայինը պայմանագիրը կնքում «ՊանԱրմ»-ի հետ:

Մի խնդիրը ԱՄՆ-ում Հանրայինի առաջին ալիքը հեռարձակելն է: Եթե մենք ունենայինք ավելի լավ առաջարկ… ի դեպ, հարցադրումը, թե ինչու չենք ակազմակերպում մրցույթ,ա յնքան էլ իրավաչափ չեն, որովհետեւ բիզնեսի մեջ կան կանոններ, եթե մենք մրցույթ ենք հայտարարում, մեզ համար ծառայության գինը բարձրանում է:

Մի դաշտում, որտեղ շատ սահմանափակ թվով խաղացողներ կան, այդ մրցույթ անցկացնելն այնքան էլ նպատակահարմար չէ: Բացի այդ, մրցույթը ուրիշ երկրում անցկացնելը շատ աշխատատած ու ծախսատար պրոցես է: Այս իմաստով ունենք ամենալավ առաջարկը, որից եւ օգտվում ենք: Եթե ժամանակի հետ կստեղծվի կամ գործող հեռուստաընկերությունները նոր սխեմա առաջարկեն, մենք պատարստ ենք դա քննարկելի»,-ընդգծեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել