Ինչո՞ւ են Բագրատաշենի մաքսակետում կուտակումներ. ԱԺ պատգամավորները պարզեցին պատճառը |news.am|
09:14 - 23 հուլիսի, 2019

Ինչո՞ւ են Բագրատաշենի մաքսակետում կուտակումներ. ԱԺ պատգամավորները պարզեցին պատճառը |news.am|

news.am: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը այսօր՝ հուլիսի 23-ին, այցելել են Բագրատաշենի սահմանային անցակետ, հասկանալու, թե ինչով են պայմանավորված կուտակումները, որի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ են ստացվում:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Բագրատաշենի մաքսակետի հերթերին և լուսանկարներ հրապարակել:

Տեղում պատգամավորներին ներկայացրեցին իրավիճակը՝ նշելով, որ օրինակ, տուրիստների 30 հոգանոց խումբը անցակետով անցնելը տեւում է 20 րոպե:

Ինչ վերաբերում է ավտոմեքենա ներկրողներին, նշվեց, որ օրական ավելի քան 600 ավտոմեքենա է մտնում Հայաստան: Նրանց սպասարկում են 4-5 տեսուչներ:

Միքայել մելքումյանն ասաց, որ խնդրի լուծումը տեսուչների թիվը 6-7-ով ավելացնելու մեջ է: «Հոսքուղիների թիվը 6-ն է եւ այդ առումով խնդիր չկա: Ես անպայման վերադառնալիս դրանով կզբաղվեմ, ՊԵԿ նախագահին էլ կգրեմ, որ անպայման առնվազն պիկ ժամերին աշխատողների քանակն ավելացվի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել