Ինձ մոտ տարակուսանք են առաջացնում այն հայտարարությունները, թե Ծառուկյանը վճարել է գործարանի այդ պարտքը. Հայկ Գեւորգյան |armtimes.com|
13:56 - 29 ապրիլի, 2019

Ինձ մոտ տարակուսանք են առաջացնում այն հայտարարությունները, թե Ծառուկյանը վճարել է գործարանի այդ պարտքը. Հայկ Գեւորգյան |armtimes.com|

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հայկ Գեւորգյանը ԱԺ-ում՝ Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց, որ 17 տարի առաջ «ԱրարատՑեմենտ» գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով՝ «Ռոբերտո» ընկերության կողմից եւ դա այն դեպքում, երբ կային 35 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին:

Այս հայտարարությունից հետո մինչ օրս ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, նրան պատկանող «ԱրարատՑեմենտ»-ը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորները տարբեր հայտարարություններով են հանդես գալիս՝ ըստ էության չհերքելով այն փաստը, որ գործարանը ձեռք է բերվել 200 հազար դոլարով:

Պարզապես տարածված հայտարարությունների մեջ նշվում է, որ գործարանը մի քանի միլիոն դոլարի պարտքեր է ունեցել եւ գնման դեպքում ընկերության սեփականատերը պարտավորություն է ստանձնել 3 օրվա ընթացքում վճարել նաեւ դրանք: Այսօր «ԱրարատՑեմենտ»-ի տնօրենների խորհուրդը հերթական հայտարարությունն է տարածել, որտեղ նշել են, որ պետք է Հայկ Գեւորգյանը առնվազն ներողություն խնդրի:

Անդրադառնալով հայտարարությանն ու վերոնշյալ փաստերին՝ Գեւորգյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց. «Նախ իրենք պիտի ներողություն խնդրեն՝ տնտեսական հարցերով հանձնաժողովի մի քանի անդամներին ժողովրդի թշնամի հայտարարելու համար եւ դրան հետեւած այլ անձնական վիրավորանքների համար: Մենք բնականաբար վիրավորանքներին այդպես չենք պատասխանի՝ չնայած ավելի հարուստ բառապաշար ունենք: Բայց ինչ վերաբերվում է կոնկրետ գործարքին. գործարքը տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերի 12-ի կառավարության 1465-Ա որոշման համաձայն՝ ինչպես նախկինում նշել եմ, որտեղ նշված է, որ բաժնետոմսերի արժեքը սահմանված է 200 հազար դոլար:
Այսինքն, սեփականատերը գործարանը ձեռք բերելու համար պետությանը պիտի վճարեր 200 հազար դոլար: Դա գործարանի գինն է: Ինչ վերաբերվում է պարտքերին, որ հետո պետք է իրենք փակեն, դա գնի մեջ մտցնել չի կարելի այն պարզ պատճառով, որ մենք չգիտենք, թե այդ պահին որքան ցեմենտ է եղել պահեստներում եւ ընդհանրապես՝ գործարանի ակտիվներն ինչպիսին էին:

Այսինքն, տեսականորեն իրենք կարող էին ցեմենտը կամ որեւէ սարքավորում կամ որեւէ հումք, որը ունեին՝ վաճառեին եւ գազի պարտքը փակեին: Ինձ մոտ առնվազն տարակուսանք են առաջացնում այն հայտարարությունները, որ Գագիկ Ծառուկյանը վճարել է գործարանի այդ պարտքը եւ որ նա է գնել:

Որովհետեւ ինչպես «Հետք» պարբերականի մեր գործընկերները պարզել էին եւ հետագայում նաեւ դա հայտարարեց «ԱրարատՑեմենտ»-ը Գագիկ Ծառուկյանը «Ռոբերտո» ընկերության փայատեր, ըստ էության, չի եղել գնելու պահին, հետո նոր դարձել է այդ ընկերության բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատերը: Այդ դեպքում նա չի եղել միանձնյա սեփականատերը:

Ավելին՝ armtimes.com-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել