Ինձ համար գերխնդիր է, որ սփյուռքահայն իրեն շատ ավելի տիրող կարգավիճակում զգա Հայաստանում. Զարեհ Սինանյան |tert.am|
05:38 - 17 հունիսի, 2019

Ինձ համար գերխնդիր է, որ սփյուռքահայն իրեն շատ ավելի տիրող կարգավիճակում զգա Հայաստանում. Զարեհ Սինանյան |tert.am|

tert.am։ Եկել է ժամանակը, որ բոլորս գործի լծվենք ու կերտենք այն երկիրը, որի մասին երազել ենք: Բարոյական չէր լինի, որ ես հեռու նստեի ու մասնակցություն չունենայի երկրի կայացմանը: Այս մասին «Ազատության» ուղիղ եթերում ասաց սփյուռքի գործերի նորանշանակ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով Գլենդելի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնից է հրաժարվել:

Ըստ նրա՝ նախ պետք է հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում տարբեր երկրներում հայկական սփյուռքները: Սինանյանը նկատեց, որ սխալ է ասել, թե սփյուռքի հանձնակատարը պետք է նշանակվի Հայաստանից: «Փորձ կա նման, նախարար է եղել Հայաստանից, և արդյունքները բոլորին հայտնի են, այո, ես 31 տարի բնակվել եմ ԱՄՆ-ում, բայց ես երևանցի եմ, ես շատ լավ տիրապետում եմ ռուսերենին, եթե ՌԴ-ի համար են անհանգստանում, իսկ Իրանի մասով, ով էլ լինես, բացառությամբ դրսում չապրած հայաստանցին, ամեն մի պետության համար խնդիր կարող է լինել: Ես սկզբունքային խնդիր չեմ տեսնում»,-նշեց Սինանյանը:

Վերջինս նկատեց, որ տարբեր հայ համայնքները կամրջելը պետք է լինի ուժեղ հայության կոնցեպտը մատուցելով: «Ինձ համար գերխնդիր է, որ սփյուռքահայն իրեն շատ ավելի տիրող կարգավիճակում զգա Հայաստանում, կարող է հայաստանցիներին սա այդքան էլ դուր չգալ, բայց սփյուռքահայը պետք է հասկանա, որ ինքը ներգրավված է Հայաստանում, որ եթե Հայաստանում ինչ-որ բան սխալ է գնում, ինքն էլ է դրանից տուժում, որ եթե Հայաստանը թուլանում է, ինքն էլ է թուլանում, ուժեղ Հայաստան նշանակում է ուժեղ սփյուռք»,-ասաց սփյուռքի գործերի հանձնակատարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել