«Իմ քայլի» նախընտրական ծրագրում արձանագրված է ծայրահեղ աղքատության վերացումը եւ դա մեզ կհաջողվի․ Նիկոլ Փաշինյան |armtimes.com|
13:32 - 06 մայիսի, 2020

«Իմ քայլի» նախընտրական ծրագրում արձանագրված է ծայրահեղ աղքատության վերացումը եւ դա մեզ կհաջողվի․ Նիկոլ Փաշինյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքը եւ արդյունքները ներկայացնելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըն ասաց, որ 2018 թվականի մայիսից մինչեւ 2019 թվականի վերջ հավելյալ ի հայտ է եկել, այսինքն՝ կա՛մ ստվերից դուրս է եկել, կա՛մ ստեղծվել է ավելի քան 87 հազար աշխատատեղ։ 2019 թվականի երրորդ եռամսյակի դությամբ, Փաշինյանի խոսքով, ՀՀ-ում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,1%-ով, իսկ զբաղվածության մակարդակը աճել է 2,5%-ով։

«2019 թվականի վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ 2018-ի ընթացքում կառավարությանը հաջողվել է 2,2%-ով նվազեցնել աղքատության մակարդակը, եւ այն հասցնել 23,5%-ի։ Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահտվածում նվազել է 1,4%-ից մինչեւ 1%: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում, որպես նպատակ, արձանագրված է ծայրահեղ աղքատության վերացումը մինչեւ 2023 թվականը, եւ այս տեմպով շարունակելու դեպքում մեզ դա կհաջողվի»,- վստահեցրեց վարչապետը։

Նա ընդգծեց նաեւ, որ միջին անվանական աշխատավարձն ավելացել է 5,8%-ով։ Բարձրացվել է նաեւ Զինված ուժերի զինծառայողների ամսական վարձատրությունը մինչեւ 30%-ով՝ կախված ծառայության վայրից եւ պայմաններից։ «Սեպտեմբերի 1-ից հանրակրթական դպրոցների շուրջ 38 հազար ուսուցիչների, բուհերի 2600 դասախոսների, առաջին օղակի 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացել են 10-30%-ով։ Փրկարար ծառայության սպայական անձնակազմի եւ կրտսեր խմբի աշխատավարձը բարձրացել է մինչեւ 52%-ով, քրեակատարողական ծառայողների աշխատավարձը՝ 30%-ով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունը 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացրել է 64.084 նպաստառուների նպաստները, 3307 զինվորական թոշակառուների կենսաթոշակների չափերը, 21.785 աշխատանքային եւ 7583 երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակները։

 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել