«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը ԲԴԽ անդամներին կոչ արեց հրաժարականի դիմումներ գրել |hetq.am|
11:53 - 29 մայիսի, 2019

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը ԲԴԽ անդամներին կոչ արեց հրաժարականի դիմումներ գրել |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում շարունակվում է Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար նախագահի առաջադրած թեկնածուի շուրջ քննարկումը։ Նախագահ Արմեն Սարգսյանն առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը իր ելույթում անդրադարձավ դատավորների արտահերթ ժողովին:

«Դատավորների ժողովն իր հայտարարության տեքստում հստակ արձանագրեց, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, և այդ մարմինը չի երաշխավորում դատավորների անկախությունը։ Եթե ԲԴԽ-ն ի վիճակի չէ ի կատար ածել իր պարտավորությունները, ուրեմն միգուցե կա հստակ անհրաժեշտություն, որպեզի ԲԴԽ անդամները հետևեն պարոն Հարությունյանի օրինակին»,- ասաց նա՝ նկատի ունենալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին։

Պատգամավորի համոզմամբ՝ հակառակ դեպքում հասարակություն և դատական համակարգի միջեւ անջրպետն ու անվստահության մթնոլորտն ավելի կխորանա։

«Այո, ԲԴԽ-ն չպետք է մատնվի անգործության, ԲԴԽ անդամները գործ ունեն անելու՝ նրանք պետք է հրաժարականի դիմումներ ներկայացնեն և նպաստեն դատական համակարգի առողջացման և դատավորների հանդեպ վստահության վերականգնման գործընթացին։ Հույս ունեմ, որ ԲԴԽ առաջիկա նիստում անդամները համարժեք կգնահատեն իրավիճակը և համապատասխան որոշումներ կկայացնեն»,- ասաց Հայրապետյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել