«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են քրեականացնել կեղծված սննդամթերք արտադրելու կամ իրացնելու համար պատասխանատվությունը |hetq.am|
19:58 - 18 ապրիլի, 2020

«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են քրեականացնել կեղծված սննդամթերք արտադրելու կամ իրացնելու համար պատասխանատվությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են քրեականացնել կեղծված սննդամթերք արտադրելու կամ իրացնելու համար պատասխանատվությունը:

Պատգամավորներն առաջարկում են Քրեական օրենսգրքի 212 հոդվածը (Սպառողներին խաբելը) լրացնել նոր մասերով:

Առաջարկվում է օրենքում ամրագրել, որ սննդամթերք արտադրող կամ իրացնող, կամ բնակչությանը ծառայություններ մատուցող անձանց կողմից առևտրի ոլորտում կամ սննդամթերքի արտադրության փուլում կեղծված սննդամթերք արտադրելը կամ իրացնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, որը անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Այն դեպքում, երբ այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ պետության քաղաքականության գերակա նպատակներից պետք է հանդիսանա սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, իսկ նման պաշտպանությունն ապահովելու համար իրավակարգավորումներ մշակելիս անհրաժեշտ է բացառել սպառողների իրավունքները խախտող հատկապես այն գործողությունները, որոնք պարունակում են առավել մեծ հանրային վտանգավորություն, այդ թվում` սպառնում են մարդկանց կյանքին կամ առողջությանը:

«Սպառողների իրավունքներն ու շահերը պաշտպանելուն կոչված օրենսդրության ուսումնասիրությունից պարզվել է, որ ներկայիս իրավակարգավորումներով Հայաստանի Հանրապետության սպառողներն անհրաժեշտ չափով պաշտպանված չեն կեղծված սննդամթերքի արտադրման և/կամ իրացման դեպքերից, քանի որ այդպիսի արարքի գիտակցված կատարող անձանց համար պիտանի ու համաչափ պատասխանատվության միջոցներ օրենսդրությամբ սահմանված չեն»,-ասված է նախագծում:

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել