Իլոն Մասկը հայտնել է սուզանավ-մեքենաների ստեղծման ծրագրի մասին |tert.am|
05:43 - 13 հունիսի, 2019

Իլոն Մասկը հայտնել է սուզանավ-մեքենաների ստեղծման ծրագրի մասին |tert.am|

tert.am։ Էլեկտրամեքենաների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերության տնօրեն Իլոն Մասկը բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է սուզանավ-մեքենա ստեղծելու մասին, գրում է Esquire-ը:

Հանդիպման մասնակիցներից մեկը նրան համանման ավտոմեքենա ստեղծելու հնարավորության վերաբերյալ հարց է տվել, ինչը Tesla-ի ղեկավարը զբարճալի է անվանել և հավելել, որ ընկերության ինժեներներն իսկապես ստորջրյա նավի տեսքով մեքենա են նախագծել:

Մասկը հավելել է, որ այդպիսի մեքենաների գնորդները քիչ կլինեն, սակայն դրա «իսկական երկրպագուները» կլինեն: Նա չի բացառել մեկ ցուցանմուշի արտադրության հնարավորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել