tert.am: ԱՄՆ-ն և Թուրքիան սերտորեն համագործակցում են սիրիական Իդլիբում իրավիճակը կարգավորելու համար: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփը: Փոխանցում է TACC գործակալությունը:

«Կարևոր հեռախոսային բանակցություններ եմ ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` Իդլիբի հարցի շուրջ: Մենք աշխատում ենք իրավիճակը կարգավորելու վերաբերյալ: Տեսնենք, թե ինչ կարող ենք անել միասին»,- ասել է Թրամփը: