Թրամփը խոստացել է չորեքշաբթի առավոտյան հանդես գալ հայտարարությամբ. «Ամեն ինչ կարգին է» |news.am|
05:30 - 08 հունվարի, 2020

Թրամփը խոստացել է չորեքշաբթի առավոտյան հանդես գալ հայտարարությամբ. «Ամեն ինչ կարգին է» |news.am|

news.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է չորեքշաբթի առավոտյան հանդես գալ հայտարարությամբ՝ կապված Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների հրթիռակոծության հետ։

«Ամեն ինչ կարգին է։ Հրթիռներն արձակվել են Իրանից Իրաքում երկու բազաների ուղղությամբ։ Այժմ գնահատվում է վնասի չափը եւ արդյոք կան տուժածներ։ Բայց ամեն ինչ լավ է... Ես հայտարարությամբ հանդես կգամ առավոտյան»,-գրել է նա Twitter-ում։

Մինչ այդ Թրամփը Իրաքում եւ Իրանում ստեղծված իրավիճակը քննարկել է Կատարի էմիրի հետ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել