Թուքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 75-ի |ermenihaber.am|
11:08 - 27 մարտի, 2020

Թուքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 75-ի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում մարտի 26-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացածների թիվը հասել է 75-ի։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 7.286 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1.196 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 16 դեպք։

Նախարարը նաև տեղակցրել է, որ վարակակիրներները և նրանց հետ շփում ունեցած մարդիկ մեկուսացվել են։

Քոջան քաղաքացիներին զգուշացրել է հետևել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումներին։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում կա կորոնավիրուսի հաստատված 3․629 և մահվան 75 դեպք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել