Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի |ermenihaber.am|
13:38 - 12 օգոստոսի, 2019

Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չի օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյին Քեսքինը:

Վերջինիս խոսքով՝ օգոստոսի 15-ից սկսած թռիչքները կիրականացվեն Թուրքիայի տարածքի այն նեղ միջանցքի օդային տարածքով, որը կապում է Թուրքիան Նախիջևանի հետ և սահմանի մոտ ունի ընդամենը 13 կմ լայնություն:

Ըստ Քեսքինի՝ արդեն ավարտվել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային գործակալության հետ տարված աշխատանքները՝ ուղղված օդային միջանցքի բացմանը դեպի Նախիջևան ուղիղ թռիչքների համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել