Թուրքիան «Washington Post»-ին մեղադրել է ահաբեկչության քարոզչության մեջ |news.am|
11:46 - 04 հուլիսի, 2019

Թուրքիան «Washington Post»-ին մեղադրել է ահաբեկչության քարոզչության մեջ |news.am|

news.am։ Ամերիկյան «Washington Post» պարբերականը, որը հրապարակել է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդներից մեկի՝ Ջեմիլ Բըյըքի հոդվածը, նպաստում է ահաբեկչության քարոզչությանը, նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում ՔԱԿ-ն ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Նրա զինյալների ձեռքերը թաթախված են տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց արյան մեջ: Այդուհանդերձ, այդ հանցավոր կառույցի պարագլուխներից մեկը Washington Post-ն օգտագործում է ահաբեկչության քարոզչության համար»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Անկարայում ամերիկյան պարբերականի հրապարակումը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջազգային նորմերի կոպիտ խախտում են համարում, նշված է փաստաթղթում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել