ermenihaber.am։ Թուրքիան և Հունաստանը գրեթե միաժամանակ հայտարարել են նույն օրը նույն ժամանակահատվածում նույն ծովային տարածքում զորավարժություններ անցկացնելու մասին։
Զորավաժությունները կանցկացվեն սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10։00-ից 03։00-ն ընկած ժամանակահատվածում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում։
Երկու երկրների նավատորմերի կողմից միաժամանակ անցկացվելիք զորավարժությունները հնարավոր բախումների մտավախություն են առաջացրել։
Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները վերջին շրջանում հատկապես լարված են՝ Կիպրոսի ափամերձ ջրերում Թուրքիայի կողմից անցկացվող բնական գազի և նավթի որոնողական աշխատանքների պատճառով, որոնք, ըստ հունական կողմի պնդման, չարտոնված ու ապօրինի են։
comment.count (0)